Տաթևիկ Վարդանյան

Հաղորդակցության համակարգող (Պոնտոս ծրագիր)

Տաթևիկը Վարդանյանը 2016 թվականից ի վեր աշխատում է Յակոբեան բնապահպանական կենտրոնում և Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնում որպես Դրամաշնորհների և նախագծերի մենեջեր: Նրա հիմնական գործառույթն է աջակցել դրամաշնորհների առաջարկների պատրաստմանը, և հետևել ու համակարգել նախագծերի որակյալ և ճիշտ ժամանակին իրականացմանը: Տաթևիկը համակարգում է պայմանագրերի, ֆինանսական հաշվետվությունների պատրաստումը և նախագծերի պլանավորման ու իրականացման փուլերը: Նա նաև պատասխանատու է տեղական և միջազգային գործընկեր հաստատությունների հետ կապերի հաստատման և պահպանման համար: ՅԿԲ-ում ծավալած իր գործունեության ընթացքում նա աջակցել է կառավարության, միջազգային կազմակերպությունների և քաղհասարակության հետ համատեղ անցկացվող մի շարք նախագծերի իրականացմանը: 2014-2016 թ.թ. նա հանդիսացել է ՅԲԿ-ի Գործառնությունների և հաղորդակցությունների համակարգողը: Տաթևիկն ունի Իրավագիտության մագիստրոսի աստիճան Հայաստանի ամերիկյան համալսարանից և բակալավրի աստիճան՝ Բրյուսովի անվան պետական  լեզվաբանական համալսարանից: