Տաթև Հարոյան

Հաղորդակցության համակարգող

Տաթև Հարոյանը 2018 թվ-ի սեպտեմբերից ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնում հանդիսանում է որպես նախագծերի օգնական: Նա  օգնում է ՅԿԲ մի շարք ծրագրերի իրականացմանը: Նրա հիմնական պարտականությունն է աջակցություն տրամադրել Կայուն էներգետիկայի ակադեմիա 2018-ի, ՅԿԲ միջոցառումների և այլ նախագծերի կազմակերպմանը, ինչպես նաև վերջիններիս ադմինիստրատիվ և ֆինանսական գործառույթների իրականացմանը:

Տաթև Հարոյանը Հայաստանի ամերիկյան համալսարանի շրջանավարտ է և ունի Գործարարության բաժնի բակալավրի աստիճան: Մինչև կենտրոնին միանալը նա աշխատել և պրակտիկա է անցել մի շարք ոլորտներում, ներառյալ՝ բանկային, գյուղատնտեսական, մշակութային: