Սիրանուշ Հարությունյան

This post is also available in: English

Դրամաշնորհների և ծրագրերի մենեջեր

Սիրանուշ Հարությունյանը 2017 թվ-ի հուլիս ամսից հանդիսանում է ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի Դրամաշնորհների և ծրագրերի մենեջերը: Նա օգնում է դրամաշնորհների դիմելիս և առաջարկներ պատրաստելիս, համակարգում է դրամաշնորհների պահանջների բավարարումը և հաշվետվությունների պատրաստումը: Սիրանուշը վերահսկում է նախագծերի բյուջեները, համակարգում դրանց հաշվապահությունը և հետևում, որ դրամաշնորհային ծրագրերն իրականացվեն համաձայն կենտրոնի գործառնական և ֆինանսական պահանջների:

Սիրանուշ Հարությունյանն ավարտել է Հայաստանի ամերիկյան համալսարանի Քաղաքագիտության բաժինը՝ ստանալով մագիստրոսի աստիճան: Նախկինում որպես ծրագրի համակարգող աշխատել է ՀԱՀ Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագրում, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի վերլուծական կենտրոնում, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի միջազգային համագործակցության վարչությունում: