Փաթիլ Ունճեան

Ընդունելության խորհրդատու

Երբ ՀԱՀ-ն 2013թ.-ին առաջին անգամ հայտարարեց բակալավրի ընդունելություն, ես միանգամից հասկացա, որ ցանկանում եմ սովորել հենց այստեղ: Անգլերեն և հաղորդակցությունների բաժին ընդունվելուց հետո, Բեյրութից տեղափոխվեցի Հայաստան՝ միանալու ՀԱՀ բակալավրի առաջին սերնդին: Չնայած որ սկզբնական շրջանում դժվար էր այդ մեծ քաղաքից հետո փոքրիկ Երևանին հարմարվելը, ես աստիճանաբար սկսեցի սիրահարվել այս հմայիչ քաղաքին, տեղի բնակիչներին և իմ համալսարանին: Ուսանելու ընթացքում ես պրակտիկա եմ անցել ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչությունում, որտեղ 2015թ.-ին մասնակցել եմ ՄԱԿ-ի մոդել համաժողովի կազմակերպմանը:

Համալսարանն ավարտելուց մի քանի ամիս անց, ես միացա ՀԱՀ-ին որպես ընդունելության խորհրդատու: Ազատ ժամանակ սիրում եմ զբաղվել մարտարվեստով, նկարել և տեսախաղեր խաղալ: