Լիլիա Խզմալյան

Ծրագրերի օգնական

Լիլիա Խզմալյանը Յակոբեան բնապահպանական կենտրոնին և Պատասխանատու  հանքարդյունաբերության կենտրոնին միացել է 2019թ. մարտից՝ որպես ծրագրերի օգնական ՀՕԲՆ և ITAMPSE ծրագրերի համար: Լիլիան աջակցում է ծրագրերի ամենօրյա գործընթացների կազմակերպման, դրանց ադմինիստրատիվ և ֆինանսական գործառույթների, պայմանագրերի պատրաստման ու ընթացք տալու և ծրագրերի հետ կապված միջոցառումների կազմակերպման հարցերում: 

Լիլիան ավարտել է Երևանի հումանիտար ինստիտուտի անգլերեն-ճապոներեն բաժինը: 1998թ-1999թ. ընտրվել է որպես փոխանակման աշակերտ ԱՄՆ-ում: Մինչ մեր թիմին միանալը Լիլիան աշխատել է «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ում, ՀՀ ֆինանսների նախարարությունում, ՌԴ Մոսկվայում «Թեթլի Թեյ» ՍՊԸ-ում և ՌԴ Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանատանը: