Կարինե Սաթամյան

Ընդունելությունների և հավաքագրման պատասխանատու

Ընդունելության գրասենյակի թիմում ես ամենաերկարն եմ աշխատել: ՀԱՀ-ում ուսանելու և աշխատելու շնորհիվ ես ձեռք եմ բերել կապեր ու արմատներ աշխարհի տարբեր անկյուններում, ինչը համարում եմ կամուրջ, որը միացնում է Հայաստանը նախկին ԽՍՀՄ-ի, Եվրոպայի, ԱՄՆ-ի և շատ այլ երկրների հետ:

Ես ավարտել եմ «Անանիա Շիրակացի» համալսարանի միջազգային հարաբերությունների բաժինը, որից հետո շարունակել եմ ուսումս ՀԱՀ-ի իրավագիտության մագիստրատուրի ֆակուլտետում: Իմ փորձը օրինակ է այն ազդեցության, որն ունենում է ՀԱՀ կրթությունը իր շրջանավարտների կյանքում: Ես ավարտել եմ համալսարանը ձեոք բերելով զարգացած գիտելիքներ, վերլուծակալ և ստեղծագործ մտածողություն։ Սրանք այն բոլոր արժանիքներն են, որոնք նաև օգնում են ինձ ՀԱՀ-ի իմ աշխատանքում: Ես հիմնականում կենտրոնանում եմ մագիստրատուրայի ընդունելության և հավաքագրման վրա։ Ամենից շատ սիրում եմ աշխատել դիմորդների հետ՝ հետաքրքրված կրթության զարգացմամբ, և օգնել իրենց դրական ազդեցությունը ունենալ շրջակա միջավայրի վրա: Երբ ես չեմ աշխատում, սիրում եմ մարզվել և զբաղվել յոգայով:

Խորհուրդ կտամ դիմորդներին հարցեր ունենալու դեպքում չերկմտել և դիմել ինձ կամ մեր ընդունելության թիմին: Մեր դռները միշտ բաց են Ձեր առջև: