Հարություն Ալպետյան

Ծրագրի ղեկավար և դասախոս

Հարություն Ալպետյանը ՀԱՀ Յակոբեան Բնապահպանական կենտրոնում աշխատում է որպես շրջանաձև տնտեսություն փորձագետ՝  հայ-շվեդական ԿԶՆ-ների փորձագետների փոխանակման ծրագրի շրջակակներում, որը մեկնարկել է 2018 թվականի նոյեմբերից և տևելու է 11 ամիս:

Հարությունը աշխատել է արդյունաբերական ավտոմատացման և ինտեգրման բնագավառում որպես ապրանքների նախագծման մենեջեր: Իր գիտական ​​աշխատանքների շրջանակում նա կենտրոնացել է էներգետիկայի կառավարման մեջ, ինչպես նաև վերլուծել է Երևանի թափոնների հավաքման համակարգը: Նա նաև ՀԱՀ-ում դասախոսում է այնպիսի թեմաների շուրջ, ինչպիսիք են կոշտ և վտանգավոր թափոնները, ինչպես նաև բնապահպանական ծրագրերի մշակումը և իրականացումը: