Արմինե Հովհաննիսյան

Տվյալների մշակման ավագ մասնագետ և տեխնիկական գործընթացների ադմինիստրատոր

Ես մեծացել եմ Շիրակի մարզի Ախուրյան գյուղում: Ուսման համար տեղափոխվել եմ Երևան, որտեղ սովորել եմ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում և ստացել բակալավրի ու մագիստրատուրայի աստիճաններ մաթեմատիկական մոդելավորման ոլորտում: Ուսման ընթացքում սկսել եմ աշխատել Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնում, որտեղ պատասխանատու էի տվյալների վերլուծության և հաշվետվությունների համար: Այնուհետև միացել եմ նախագահի աշխատակազմին, որտեղ շարունակել եմ իմ աշխատանքը տվյալների վերլուծության և տարաբնույթ զեկույցների պատրաստման ոլորտում:

Այսօր ես ՀԱՀ Ընդունելության գրասենյակի կազմում եմ, որտեղ պատասխանատու եմ դիմումների առցանց համակարգի, ընդունելության բաժնի վեբ կայքի համար, ինչպես նաև շարունակում եմ իմ աշխատանքը տվյալների վերլուծության ոլորտում: