Վալենտին Մահոու-Հեքինյան

Աշխարհագրության հետազոտող

Վալենտին Մահուո-Հեքինյանը Փարիզից է և ՀԱՀ Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնում կարճաժամկետ նախագծի շրջանակներում աշխատել է որպես աշխարհագրության հետազոտող: Նրա հիմնական գործառույթը ներառում էր Հայաստանում թթվային դրենաժ (ARD)-ով վայրերի բացահայտումն ու նշանագրումը: Նա թթվային դրենաժ (ARD)-ով վայրերի նշանագրման մեթոդների վերաբերյալ հետազոտություն է անցկացրել: Վալենտինն իր մեթոդը փորձարկել է Լոռու մարզի Վանաձոր քաղաքի մոտակայքում գտնվող Թանձուտի հանքավայրում:

 

Վալենտինը Փարիզի 1 Պանթեոն-Սորբոնի համալսարանից ունի Բնական աղետների և աշխարհագրության մագիստրոսի աստիճան: Նա Ֆրանսիայում և Հայաստանում պետական և ոչ պետական հաստատություններում աշխատելու փորձ ունի: Վալենտինը նաև շրջակա միջավայրի, կլիմայի փոփոխության խնդիրների վերաբերյալ նախագծերի կառավարման, դասավանդման և հետազոտությունների անցկացման հմտություններ ունի: