Նորայր Բենօհանյան

Դասախոս, Ծրագրերի համակարգող

Նորայր Բենօհանյանը է Հայաստանի ամերիկյան համալսարանում բնապահպանական գիտությունների առարկաների դասախոս է: Յակոբեան բնապահպանական կենտրոնում հանդիսանում է էներգաարդյաւնավետության ու վերականգնվող էներգիայի վերաբերյալ ծրագրերի համակարգող: Որպես ծրագրերի համակարգող Նորայրն աշխատել է մի շարք նախաձեռնություններում՝ ներառյալ 2016 թվ-ից ի վեր ամեն տարի անցկացվող Կայուն էներգետիկայի ակադեմիան, որն իրականացվում է Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակի հետ միասին: Նա նաև համակարգել է MARUEEB Erasmus+ ծրագիրը և մի շարք գիտաժողովների և միջոցառումների կազմակերպումը: ՀԱՀ-ում Նորայրը դասավանդում է «Ճարտարագիտությունը ոչ ճարտարագետների համար», «Կայուն էներգետիկայի հիմունքները», «Բնապահպանական նախագծեր» առարկաները:

Նորայր Բենօհանյանը Կահիրեի գերմանական համալսարանից նյութերի գիտություն և ճարտարագիտություն ոլորտում ունի մագիստրոսի աստիճան ։ Բոլորովին վերջերս նաև ավարտել է ՀԱՀ արդյունաբերական ճարտարագիտության և կառավարման համակարգերի մագիստրատուրան։