Հայկանուշ Մարտիրոսյան

Ծրագրի օգնական (Պոնտոս ծրագիր)

Հայկանուշ Մարտիրոսյանը միացել է Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնին 2021 թվականի հոկտեմբեր ամսին որպես «Շրջակա միջավայրի մոնիթորինգ Կոպերնիկուս համակարգի միջոցով» - ՊՈՆՏՈՍ ծրագրի օգնական: Ավարտել է Հայաստանի ամերիկյան համալսարանը՝ ստանալով Քաղաքագիտության և Միջազգային հարաբերությունների մագիստրոսի, և Երևանի պետական համալսարանը՝ ձեռք բերելով Միջազգային հարաբերությունների բակալավրի աստիճան:
Հայկանուշի գործառույթները ներառում են աջակցությունը և մասնակցությունը Ծրագրի տարբեր հանդիպումների կազմակերպմանը, օժանդակությունը Ծրագրի կառավարման և որակի ապահովման փաստաթղթերի մշակմանը, մասնակցությունը պարբերական զեկույցների պատրաստմանը, հանրայնացման նյութերի պատրաստմանը և տարածմանը, ինչպես նաև Ծրագրի հետ կապված այլ գործառույթների իրականացմանը:

Հետադարձ կապ
Էլ. հասցե՝ [email protected]
Աշխատանքային հեռախոս՝ +37460 61 2776