Շարլոտ Ակբարիմասիհի

Ընդունելության տվյալների մասնագետ

Ես ծնվել և մեծացել եմ Իրանի Թեհրան քաղաքում։ Տեղափոխվել եմ Հայաստան 2008թ․-ին և ավարտել եմ Երևանում Իրանի դեսպանատան դպրոցը։ Այնուհետև ընդունվել եմ ՀԱՀ Գործարարության բաժին և ավարտել այն 2019թ․-ին։ Ուսման ընթացքում մասնագիտացել եմ շուկայավարության ոլորտում և որպես երկրորդական ուղղվածություն ուսանել եմ փիլիսոփայություն, քաղաքականություն և տնտեսագիտություն։ Համալսարանում ցուցաբերել եմ մեծ ակտիվություն։ Եղել եմ ՀԱՀ Կամավորների լիգա ակումբի անդամ, աշխատել եմ “The Bridge” թերթում՝ հանրային կապերի բաժնում և կամավորել եմ Ընդունելության գրասենյակում որպես ուսանող-դեսպան, որտեղ էլ երրորդ և չորրորդ կուրսերում հնարավորություն եմ ունեցել անցնել պրակտիկայի։ Այսօր ես շարունակում եմ իմ աշխատանքն այստեղ որպես տվյալների մասնագետ։ Ես հիմնականում վերլուծում և գնահատում եմ ընդունելության վերաբերյալ տեղեկատվությունը, անռանց դիմումաձևերը և փորձում եմ շարունակաբար պարզեցնել դիմումների համակարգը՝ ընթացքն ավելի հեշտ դարձնելու համար։